Աշխարհում ինստիտուցիոնալ հիշողությամբ ամենահզոր քաղաքականության սուբյեկտներից է Վատիկանը, կամ` Հռոմի կաթոլիկ եկեղեցին։
Հիմա Հայաստանում երբեմնի մարգինալ, իսկ հիմա «քաղաքական և կրոնական գիտությունների տիտաններին» պետք է բացատրել, որ երբ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցին քաղաքականությամբ էր զբաղվում, իրենց նախապապերը պատվով ծառայում էին այդ որոշումներին։
Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում Եկեղեցին մշտապես եղել է քաղաքական դերակատար, այդ թվում նաև հիմա։
Ովքեր ասում են, թե Եկեղեցին քաղաքականության հետ կապ չունի, առնվազն տգետ են, որովհետև ինչպես անտիկ փիլիսոփաներն էին ասում` քաղաքականությունը համատեղ ապրելու արվեստն է, և քաղաքականությունն ամենուր է։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ